Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին Նախարարների կաբինետի նիստից հետո հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։
«Մենք հպարտանում ենք ադրբեջանական բանակի հաջողություններով։ Թող Ալլահը ողորմի մեր նահատակ եղբայրների հոգիներին, վիրավորներին մաղթում եմ ապաքինում»,- նշել է Թուրքիայի ղեկավարը։
Նա պատմել է նաև տարածաշրջանային նախագծերի մասին։
«Հույս ունենք, որ Հայաստանը չի ենթարկվի արտաքին սադրանքներին։ Մենք ցանկանում ենք համատեղ նախագծերով ստեղծել բարեկեցիկ տարածաշրջան, որը կներառի նաև Իրանը։ Թուրքիայի բարեկամները միշտ հաղթում են, բայց Թուրքիայի թշնամիները միշտ պարտվում են: Մենք ուղիներ ենք փնտրում մեր ընկերների շրջանակն ընդլայնելու համար»,- հավելել է Ռեջեփ Թայիբ Էրդողանը։