Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն՝ հղում անելով ԵՄ Խորհրդի մամուլի ծառայությանը, հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկել են՝ Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Հիքմեթ Հաջիևը պատմել է՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու և տեղի բնակչության անվտանգությունն ապահովելու Ադրբեջանի ծրագրերի մասին։
Հանդիպումը նաև հնարավորություն է տվել՝ մասնակիցների միջև ինտենսիվ կարծիքների փոխանակում անցկացնել՝ հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակներում առաջնորդների հնարավոր հանդիպման կարևորության վերաբերյալ:
«ԵՄ-ն համարում է, որ Գրանադայում հնարավոր հանդիպումը պետք է օգտագործվի ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի կողմից՝ հրապարակայնորեն վերահաստատելու իրենց հավատարմությունը միմյանց տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը` ավելի վաղ Պրահայում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն», - ասվում է ԵՄ Խորհրդի մամուլի ծառայության հայտարարության մեջ: