Ադրբեջանի ԱԻ նախարարության 15 հրշեջ մեքենա է մեկնել Խանքենդի քաղաք
 Ադրբեջանի ԱԻ նախարարության 15 հրշեջ մեքենա է մեկնել Խանքենդի քաղաք
18:24     26 09 2023    
Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, սեպտեմբերի 25-ին Ադրբեջանի Խանքենդի քաղաքի մոտակայքում գտնվող ավտոլցակայանում պայթյուն է տեղի ունեցել, որն ուղեկցվել է հրդեհով։ Տվյալ տարածքում հրդեհն այս պահին շարունակվում է։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ։

«Հրդեհը մարելու համար ԱՀ ԱԻՆ պետական հրշեջ ծառայության 15 հատուկ նշանակության հրշեջ մեքենաներ Աղդամ-Ասկերան-Խանքենդի ճանապարհով մեկնել են Խանքենդի քաղաք։ Անհրաժեշտության դեպքում գործի են դրվելու լրացուցիչ ուժեր»,- ասված է հաղորդագրությունում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԻՆ  


Լրահոս