Հաջիև. Ղարաբաղի որոշ հայեր խոսում են նաև ադրբեջաներեն
  Հաջիև.  Ղարաբաղի որոշ հայեր խոսում են նաև ադրբեջաներեն
15:30     26 09 2023    
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Х-ի իր էջում կիսվել է տեսանյութով:

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով նախագահի օգնականի X-ի էջին։

«Ադրբեջանի ոստիկանները, ռուս խաղաղապահների հետ միասին, ճանապարհին ջուր են բաժանում հայ խաղաղ բնակիչներին և հարցնում, թե ուրիշ ինչի՞ կարիք ունեն: Շփվում են ռուսերեն, և նույնիսկ ադրբեջաներեն: Համակեցության և կողք կողքի ապրելու ժամանակներից Ղարաբաղում ապրող որոշ հայեր խոսում են նաև ադրբեջաներեն»,- գրել է Հաջիևը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հաջիև   Ղարաբաղ  


Լրահոս