Թուրքիայի նախագահ. Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կպատասխանի իրեն մեկնած խաղաղության ձեռքին և անկեղծ քայլեր կձեռնարկիՔ
  Թուրքիայի նախագահ. Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կպատասխանի իրեն մեկնած խաղաղության ձեռքին և անկեղծ քայլեր կձեռնարկիՔ
09:17     26 09 2023    
Վերջին հաղթանակով հնարավորությունների նոր պատուհաններ են բացվել տարածաշրջանում՝ իրավիճակի համապարփակ կարգավորման համար։ Ես կարծում եմ, որ այս հնարավորությունը պետք է գնահատել։

Zinvor.info-յի փոխանցմամբ, այս մասին սեպտեմբերի 25-ին հայտարարել է՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի համար հայտարարության ժամանակ։

«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կպատասխանի իրեն մեկնած խաղաղության ձեռքին և կձեռնարկի անկեղծ քայլեր։ Ինչպես ես միշտ ընդգծել եմ, որտեղ խաղաղություն է, այնտեղ պարտվողներ չկան»,- ասել է Թուրքիայի ղեկավարը՝ նշելով, որ մեր տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և բարգավաճում ստեղծելը մեր պարտքն է մեր ժողովրդի հանդեպ։ «Մենք վճռական ենք այս պարտականությունը կատարելու հարցում, մենք անկեղծ ենք։ Մենք ցանկանում ենք, որ մյուս կողմն էլ նույն անկեղծությունը դրսևորի»,- հավելել է Թուրքիայի նախագահը։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան  


Լրահոս