Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, Հաջիևը բրիտանական Financial Times թերթին տված հարցազրույցում ասել է, որ Բաքուն ծրագրում է ամբողջությամբ ինտեգրել Ղարաբաղը` առանց նրան հատուկ ինքնավար կարգավիճակ տալու Ադրբեջանի կազմում, սակայն նրա բնակիչներին տրամադրելով քաղաքացիություն:
Նա ասել է նաև, որ Բաքուն նախատեսում է համաներում անցկացնել Ղարաբաղի բոլոր բնակիչների համար, ովքեր ծառայել են անջատողական կառույցներում և հայկական բանակում։ Սակայն, նրա խոսքով, դա չի վերաբերի այն հանցագործներին, որոնք հանցագործություններ են կատարել մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ ադրբեջանական խաղաղ բնակչության դեմ։ Դա այլ պատմություն է:
Politico-ի հետ զրույցում Ադրբեջանի նախագահի օգնականն ասել է, որ կառավարությունը հարգելու է բնակիչների անհատական ընտրությունը։
«Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այն պնդումները, թե Ադրբեջանը ճանապարհները փակել է անցումների համար, չեն համապատասխանում իրականությանը», - ասել է Հաջիևը։ Նրանք կարող են օգտվել անձնական տրանսպորտից»: