Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին նա հայտարարել է ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձի ժամանակ։
«Հիշեցնեմ, որ Ադրբեջանը պահանջում է Ռուբեն Վարդանյանի արտահանձնումը, այսինքն՝ Ադրբեջանն ամեն ինչ անելու է, ինչպես իրենք են հայտարարել, որպեսզի Բակո Սահակյանը, Վիտալի Բալասանյանը, Ռուբեն Վարդանյանը չփախչեն Ղարաբաղից։ Ադրբեջանը պահանջում է արտահանձնել Վիտալի Բալասանյանին, Բակո Սահակյանին, Ռուբեն Վարդանյանին և բազմաթիվ «պատգամավորների», բայց այն, որ Ղարաբաղում ասում են, որ Ադրբեջանն ուզում է բոլոր տղաներին ձերբակալել, սուտ է և չի համապատասխանում իրականությանը։ Կոչ եմ անում Ղարաբաղի, Հայաստանի և Ռուսաստանի հայերին, որ սա սուտ է, տարածվում է հատուկ իրավիճակը սրելու և Վիտալի Բալասանյանի հետույքը փրկելու համար։ Ես կարծում եմ, որ Ռուբեն Վարդանյանը պետք է հանձնվի՝ հանուն Ղարաբաղի հասարակ հայերի, և դա հենց այն է, ինչ պահանջում են ադրբեջանցիները։
Իմ տեղեկություններով, Ադրբեջանն ուզում է, որ հայերը մնան Ղարաբաղում, և ուզում է, որպեսզի նրանք լավ ապրեն և ամբողջ աշխարհին ասել, որ տեսնեք, թե ինչպես են նրանք ղարաբաղյան կլանի հետ և տեսեք, թե ինչպես են ապրումնրանք Ալիևի ղեկավարությամբ»,- հայտարարել է հայ բլոգերը: