Ադրբեջանցի ակտիվիստը ՄԱԿ-ում պատմել է Հայաստանում բնապահպանական ահաբեկչության մասին
Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, Պ.Վելիևան իր ելույթում անդրադարձել է Հայաստանի կողմից շուրջ 30 տարի օկուպացված ադրբեջանական տարածքներում կատարված բնապահպանական ահաբեկչությանը։
Ադրբեջանցի ակտիվիստը հայտարարել է, որ Հայաստանի կողմից երկար տարիներ տարածաշրջանում հանքարդյունաբերության ոլորտում ապօրինի կերպով իրականացվող աշխատանքները և դրանց՝ բնապահպանական որևէ նորմերին ու չափորոշիչներին չհամապատասխանելը սպառնում են շրջանի բնակիչների առողջությանն ու էկոհամակարգին։
Նա ՄԱԿ-ի անդամ երկրների ներկայացուցիչներին տեղեկացրել է ներկայացված կազմակերպության գործունեության մասին և ասել, որ կազմակերպությունը ներկայումս ջանքեր է գործադրում Հարավային Կովկասի տարածաշրջանում` կանխելու Հայաստանի՝ հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական նորմերը և չափանիշները խախտող գործունեությունը: