Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն՝ Պետդեպարտամենտի կայքին հղումով, Բլինքենին հարցրել են՝ արդյոք Միացյալ Նահանգները ճանաչում են Ադրբեջանի իրավունքը՝ վերականգնելու իր տարածքային ամբողջականությունը Ղարաբաղի հետ մեկտեղ։
«Նախ ասեմ հետևյալը: Այս շաբաթ ես հնարավորություն ունեցա խոսել երկու առաջնորդների՝ վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ։ Եվ ես խոր մտահոգություն հայտնեցի այս շաբաթ ձեռնարկված գործողությունների, հատկապես Ադրբեջանի ռազմական գործողությունների վերաբերյալ։ Եվ որպես ընդհանուր առաջարկ, Միացյալ Նահանգները ցանկանում է հստակ հայտարարել, որ ուժի կիրառումն անընդունելի է և հակասում է ջանքերին, որոնք մենք նախաձեռնում ենք, և ավելի կարևոր է, որ երկու երկրներն էլ նախաձեռնում են՝ տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղության հասնելու համար։
Սա այն է, որն ակնհայտորեն համապատասխանում է թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի շահերին։ Երկու երկրներն էլ իրենց ջանքերն են գործադրում դրա համար, այդ թվում՝ նախագահ Ալիևն ու վարչապետ Փաշինյանը։ Եվ մենք Եվրամիության հետ միասին աջակցում ենք այս աշխատանքին։ Դրա համար էլ, գործողությունները, որոնք մենք տեսանք այս շաբաթ, պարզապես հակասում են այդ ջանքերին: Արդար և կայուն խաղաղությունը, որին մենք ձգտում ենք, օգուտ կբերի երկու երկրներին, ողջ տարածաշրջանին, և ես կարծում եմ, որ 30 տարվա հակամարտությունից հետո կփոխի պատմության ընթացքը դեպի լավը», - ասել է Բլինքենը: