Կայացել Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական իրավաբանների հանդիպումը
 Կայացել Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական իրավաբանների հանդիպումը
17:05     22 09 2023    
Ադրբեջանի Հանրապետության ՊՆ-ի և Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև ռազմական համագործակցության պլանի համաձայն՝ միջազգային ռազմական համագործակցության վարչությունում տեղի է ունեցել ռազմական իրավունքի փորձագետների հանդիպում։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ը՝ վկայակոչելով Պաշտպանության նախարարությանը, հանդիպմանը մանրամասն քննարկվել են՝ ռազմական օրենսդրության ոլորտում փորձի փոխանակման, եղբայրական Թուրքիայի ռազմական օրենսդրական ակտերի՝ Ադրբեջանի Հանրապետության օրենսդրությանը ինտեգրման, մարտական և օպերատիվ իրավիճակներում միջազգային իրավունքի և կոնվենցիաների կիրառման մեխանիզմի մշակման հարցեր:

Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաև՝ ռազմական իրավաբանների մասնագիտական գործունեության լավագույն փորձի ուսումնասիրման, արտերկրում նրանց վերապատրաստման, երկկողմ համագործակցության հեռանկարների և մի շարք այլ հարցերի շուրջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս