Հիքմեթ Հաջիևը՝ Reuters-ին: Զենքերը վայր դրած հայ զինյալները կհամաներվեն
  Հիքմեթ Հաջիևը՝ Reuters-ին: Զենքերը վայր դրած հայ զինյալները կհամաներվեն
14:18     22 09 2023    
Բաքուն նախատեսում է համաներում շնորհել Ղարաբաղում այն հայ զինյալներին, ովքեր վայր կդնեն զենքը: Չնայած, որ Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում ապօրինի զինված խմբավորումների որոշ ստորաբաժանումներ հայտարարել են, որ շարունակելու են դիմադրել։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Reuters-ին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Նույնիսկ նախկին զինվորականների և մարտիկների նկատմամբ, եթե նրանց կարելի է այդպես անվանել, մենք քննարկում ենք համաներում շնորհելու հարցը», - Reuters-ին ասել է Հիքմեթ Հաջիևը:

Միաժամանակ նա նշել է, որ Ղարաբաղում հայերի առանձին զինված կազմավորումներ և սպաներ հրապարակային հայտարարություններ են արել, որ չեն ընդունելու Բաքվի պայմանները և շարունակելու են դիմադրությունը։

Հաջիևն ասել է, որ Ղարաբաղի հայերը հումանիտար օգնություն են խնդրել, և որ ուրբաթ օրը երեք բեռնատար բեռ կհասցվի տարածաշրջան։ Հաջիևն ընդգծել է, որ Ադրբեջանն ուզում է հասնել ղարաբաղցի հայերի խաղաղ վերաինտեգրումը։
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև  


Լրահոս