Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
«Փաստեր կան, որ նա այս զեկույցը պատրաստել է հայ լոբբիստների փողերով։ Ցավում եմ, որ նա, լինելով իրավաբան, միևնույն ժամանակ չարաշահում է «ցեղասպանություն» հասկացությունը, և որոշ միջազգային լրատվամիջոցներ սխալ են օգտագործում այդ հասկացությունը»,- նշել է Հաջիևը։
Նրա խոսքով, դա ընկալվում է որպես վիրավորանք, քանի որ ադրբեջանական ժողովուրդն ինքը իր պատմության ընթացքում էթնիկ զտումների է ենթարկվել։
Նախագահի օգնականն ընդգծել է, որ Ադրբեջանը, ինչպես ցանկացած երկիր, իրավունք ունի ապահովելու իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։