Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկատվությունը և համապատասխան տեսանյութը տարածվել է սոցիալական ցանցերում։
Հաղորդվում է, որ ոմն հայը հարձակվել է Ադրբեջանի հյուպատոսության շենքի վրա, ներկ է քսել շենքի ողջ պարագծով և փակել դռները։
Դեպքի պահին ոստիկաններ չեն եղել դեպքի վայրում։ Փորձագետները նշել են, որ ելնելով անցյալ տարիների փորձից, Լոս Անջելեսի ոստիկանությունը և համապատասխան այլ գերատեսչություններ կարող են լրացուցիչ միջոցներ ձեռնարկել գլխավոր հյուպատոսության անվտանգությունն ուժեղացնելու համար։