Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ասված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
«Սեպտեմբերի 19-ին ադրբեջանական բանակը հակաահաբեկչական գործողություն է սկսել։ Ոչ մի որոշում չեղավ ի պատասխան այն օրինական և հիմնավորված մտահոգություններին, որոնք Ադրբեջանը անընդհատ արտահայտում էր Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո գրեթե երեք տարի։ Ադրբեջանը ստիպված էր միջոցներ ձեռնարկել, որոնք անհրաժեշտ է համարում իր ինքնիշխան տարածքում»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։