Այս մասին
Zinvor.info-յին հայտնել են պետական անվտանգության ծառայությունից։
Սեպտեմբերի 19-ին, ժամը 04:30-ին, ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական տարածքներում գործող հայկական անօրինական զինված կազմավորումների սադրիչ-դիվերսիոն խմբի կողմից տեղադրված ականի վրա պայթել է «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա, որում եղել են Ադրբեջանի ՆԳՆ աշխատակիցներ: Պայթյունը տեղի է ունեցել Խոջավենդի շրջանի Թաղավարդ գյուղի տարածքում:
Զոհվել են ՆԳՆ աշխատակիցներ Ջամալզադե Ասիմը (ծնված 1994 թ.), Շիրինով Ռամիլը (ծնված 1987 թ.), Մահմուդով Սեյմուրը (ծնված 1991 թ.), Զամանով Խազարը (ծնված 1998 թ.)։
«ԿամԱԶ»-ը շարժվելիս է եղել ավելի վաղ տեղի ունեցած ահաբեկչության վայր՝ Խոջավենդի շրջանով անցնող Ահմեդբեյլի-Ֆուզուլի-Շուշա ճանապարհի 58-րդ կիլոմետր, որի հետևանքով զոհվել էր 2 խաղաղ բնակիչ:
Փաստի առթիվ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել ՔՕ 214.2.1, 214.2.2, 214.2.3 հոդվածներով (ահաբեկչություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կազմակերպված հանցավոր խմբի կամ հանցավոր կազմակերպության կողմից), 120.2.1, 120.2.4, 120.2.7, 120.2.10, 120.2.11, 120.2.12 (երկու կամ ավելի անձանց դիտավորյալ սպանություն, որը կատարվել է առանձնակի դաժանությամբ կամ ընդհանուր առմամբ վտանգավոր եղանակով մի խումբ անձանց կողմից), 228.3 (զենքի ապօրինի ձեռքբերում, փոխանցում, վաճառք, պահեստավորում, տեղափոխում կամ կազմակերպված խմբի կողմից զենքի, դրա պարագաների, զինամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի տեղափոխում) և այլ հոդվածներով։