Հիքմեթ Հաջիև. Ադրբեջանը դեռևս հույս ունի Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել մինչև տարեվերջ
|
|
Ադրբեջանը դեռևս հույս ունի Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել մինչև տարեվերջ:
|
Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
«Մենք դեռ հույս ունենք, որ խաղաղ պայմանագիր կստորագրվի մինչև այս տարվա վերջ և կոչ ենք անում Հայաստանի քաղաքական ղեկավարությանը կատարել հիմնական քայլը՝ պաշտոնապես, խաղաղության պայմանագրի տակ իրենց ստորագրությամբ, ֆիքսել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը՝ ներառյալ մեր հանրապետության Ղարաբաղի տնտեսական շրջանը և պարտավորվել ապագայում ձեռնպահ մնալ մեր երկրի ներքին գործերին միջամտելուց»,- ասել է նա։
«Այդ թվում՝ մեր ներքին խնդիրները, ինչպիսիք են Ղարաբաղում մեր ազգությամբ հայ քաղաքացիների հետ մեր փոխգործակցության հարցերը, միջազգային հարթակներ տեղափոխելու փորձերի միջոցով՝ բնակչության այս խմբի իրավունքները և անվտանգությունն ապահովելու պատրվակով», - շարունակել է Հաջիևը։ «Նրանք մեր քաղաքացիներն են, և նրանց իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորվելու են Ադրբեջանի Սահմանադրությամբ», - ընդգծել է նախագահի օգնականը։
Հեշթեգներ.
Հիքմեթ-Հաջիև