Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն՝ Պետդեպարտամենտի կայքին հղումով, Միլլերին խնդրել են մեկնաբանել՝ Հարավային Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոյի այցը Երևան։
«Ես չեմ կարող որևէ կոնկրետ տեղեկություն տրամադրել, բացի նրանից, որ նա շարունակում է աշխատել ինչպես կարճաժամկետ առաջնահերթության վրա, որը Լաչինի միջանցքի աշխատանքի վերսկսումն է (այսուհետև մեջբերում է Caliber.Az-ը), այնպես էլ, իհարկե, մեր երկարաժամկետ առաջնահերթության վրա։ Մենք իրոք ցանկանում ենք, որ այս հարցի խաղաղ կարգավորումը հնարավորինս արագ ձեռք բերվի»,- ասել է մամուլի քարտուղարը։
Պատասխանելով Բոնոյի՝ Բաքու ծրագրված այցի մասին հարցին, Միլլերը ասել է. «Ես չեմ պատրաստվում մեկնաբանել նրա կոնկրետ ծրագրերը, բայց եթե զանգահարեք համապատասխան բյուրո, վստահ եմ, որ նրանք կարող են մանրամասն տեղեկություն հայտնել ձեզ»։
Պետդեպարտամենտի ներկայացուցչին խնդրել են մեկնաբանել նաև ամերիկացի օրենսդիրներից մեկի նամակը նախագահ Բայդենին՝ Ղարաբաղում «ցեղասպանության» ճանաչման վերաբերյալ։
Zinvor.info