Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
«Ադրբեջանն իրավունք ունի զորավարժություններ անցկացնելու, ինչպես նաև սեփական սահմանների անվտանգությունն ապահովելու նպատակով իր ուժերն ուղարկել իր ինքնիշխան տարածքում ցանկացած ուղղությամբ, և այդ հարցում միջամտությունն անընդունելի է։ Միևնույն ժամանակ, այս քայլերը ոչ մի կերպ չեն կարող կասկածի տակ դնել մեր երկրի հավատարմությունը խաղաղության օրակարգին։ Ադրբեջանը հաստատապես հավատարիմ է մնում խաղաղության գործընթացին, և այդ դիրքորոշումը հաստատվում է 2020 թվականի նոյեմբերից ի վեր մեր ձեռնարկած հետևողական քայլերով։ Բայց մենք նաև վճռական ենք պաշտպանելու մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ընդգծել է ԱԳՆ խոսնակը: