Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 54-րդ նստաշրջանում։
«Մենք խորապես համոզված ենք, որ մարդու իրավունքների լիարժեք իրականացումը անհրաժեշտ է կայուն խաղաղության, զարգացման և բոլոր մարդկանց բարեկեցության համար»,- ասել է ԱԳՆ ղեկավարը։
Նա նշել է, որ հանդուրժողականության և ոչ խտրականության խթանումը կարևոր տարրեր են՝ մարդկանց իրավունքների պաշտպանության ապահովման և կայուն հասարակություն կառուցելու գործում։
«Մեզ անհանգստացնում է՝ անհանդուրժողականության և խտրականության, իսլամաֆոբիայի և ատելության խոսքի տագնապալի դրսևորման աճող միտումը։ Աշխարհի որոշ մասերում Սուրբ Ղուրանի այրումն ու պղծումը, խոսքի ազատության սկզբունքներին համապատասխան, անընդունելի է և հանդիսանում է հանցագործություն՝ ատելության հողի վրա»,- հայտարարել է Ջ.Բայրամովը։