Հաջիև. Հայաստանը շարունակում է ականներ տեղադրել «գորշ գոտու» ողջ պարագծով
  Հաջիև. Հայաստանը շարունակում է ականներ տեղադրել «գորշ գոտու» ողջ պարագծով
10:58     12 09 2023    
Ադրբեջանի նախագահի օգնական- Հիքմեթ Հաջիևը սոցիալական ցանցում կիսվել է նոր հրապարակմամբ:

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով նախագահի օգնականի սոցցանցում հաղորդագրությանը:

«Ադրբեջանի դեմ Հայաստանի սիստեմատիկ և նպատակաուղղված ականային ահաբեկչական քաղաքականության սարսափելի ցուցանիշներ:

1991 թվականից մինչ օրս Հայաստանի կողմից տեղադրված ականների զոհ է դարձել 3385 ադրբեջանցի։

Հայաստանը և խամաճիկ խունտայի անօրինական ռեժիմը շարունակում են Հայաստանում արտադրված ականներ տեղադրել «գորշ գոտու» ողջ պարագծով»,- գրել է Խ.Հաջիևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև  


Լրահոս