Օմբուդսմեն. Ադրբեջանի տարածքում հայկական ականները դեռ վտանգ են ներկայացնում մարդկանց կյանքի համար
 Օմբուդսմեն.  Ադրբեջանի տարածքում հայկական ականները դեռ վտանգ են ներկայացնում մարդկանց կյանքի համար
13:04     11 09 2023    
Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևան տեղեկություն է տարածել՝ ադրբեջանական բանակի զինծառայողի ականի վրա պայթելու մասին։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Օմբուդսմենի գրասենյակից, տեղեկատվության մեջ նշվում է.

«Հայաստանի զինված ուժերի և ապօրինի հայկական զինված խմբավորումների կողմից Ադրբեջանի տարածքում տեղադրված ականները շարունակում են վտանգ ներկայացնել մարդկանց կյանքին։

Այսպես, սեպտեմբերի 10-ին հայկական ապօրինի զինված խմբավորումների դիվերսիոն-հետախուզական խմբի կողմից՝ Աղդամի շրջանում մեր ստորաբաժանումների մատակարարման ճանապարհների երկայնքով դիվերսիա իրականացնելու նպատակով տեղադրված հակահետևակային ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է ադրբեջանական բանակի զինծառայող Խայամ Էմինովը։
Zinvor.info

Հեշթեգներ. Օմբուդսմեն   Ադրբեջան  


Լրահոս