Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն գրել է՝ X սոցիալական ցանցի (նախկին Twitter) իր էջում՝ մեկնաբանելով հայ դիվերսանտների կողմից տեղադրված ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելը։
«Աղդամում Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն խմբի կողմից տեղադրված ականի պայթյունի հետևանքով ադրբեջանական բանակի զինծառայող է վիրավորվել։
2020 թվականի պատերազմի ավարտից ի վեր 306 ադրբեջանցիներ դարձել են ականների և չպայթած զինամթերքի զոհ։
Մենք ակնկալում ենք Հայաստանի նման անխխամտածված գործողությունների բացահայտ դատապարտում»,- նշել է Ա.Հաջիզադեն։
Zinvor.info