Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարվել է՝ երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի համար Ադրբեջանի ԱԳՆ-ն ճեպազրույցում՝ նվիրված տարածաշրջանում տիրող իրավիճակին։ Ճեպազրույցին մասնակցել են՝ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, նախագահի օգնական- Հիքմեթ Հաջիևը և նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
«Հայկական կողմը բացահայտորեն նոր խրամատներ է փորում, ամրություններ է կառուցում, անձնակազմ և տեխնիկա է կենտրոնացնում՝ հերթական ռազմական արկածախնդրություն սկսելու համար։ Չնայած Ադրբեջանի, այդ թվում՝ Ղարաբաղի տարածքային ամբողջականությունը ճանաչող հայտարարությանը, Հայաստանի վարչապետը հերթական խիստ սադրիչ քայլը կատարեց՝ «շնորհավորական ուղերձ» հղելով ադրբեջանական տարածքներում մտացածին վարչակարգի ստեղծման «տարեդարձի» կապակցությամբ: Կրկին հղում անելով «հայ բնակիչների ինքնորոշման իրավունքին»՝ վարչապետը հաստատել է, որ Հայաստանը շարունակելու է միջամտել այդ բնակիչների հետ կապված հարցերին՝ նրանց անվտանգության և իրավունքների պատրվակով։ Այսպիսով, նա փաստացի խաչ քաշեց Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչման մասին իր նախկին հայտարարության վրա։
Հայկական կողմի պահվածքը, որը մենք նկատում ենք, այս երկրին 30 տարվա բանակցությունների նմանակման, նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններից հրաժարվելու, իր պարտավորություններից խուսափելու, քաղաքական, ռազմական և այլ սադրանքներ իրականացնելու բնորոշ պրակտիկայի կրկնությունն է։ «Հայաստանը համաշխարհային զրպարտչական արշավ է տանում Ադրբեջանի դեմ՝ տարածաշրջանում «շրջափակման» և «մարդասիրական ճգնաժամի» առկայության մասին կեղծ և անհիմն պնդումներով», - նշվել է ճեպազրույցում։