Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տեղադրված ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։ Նամակում Իլհամ Ալիևը շնորհավորել է Հյուսիսային Մակեդոնիայի նախագահին այս երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։
Նամակում ասվում է.
«Հարգելի պարոն նախագահ,
Իմ անունից և Ադրբեջանի ժողովրդի անունից անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ և Ձեր ժողովրդին Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։
Ադրբեջանին և Հյուսիսային Մակեդոնիային միավորում են բարեկամության ու համագործակցության հարաբերությունները։ Հավատում եմ, որ, օգտագործելով առկա հնարավորությունները ի շահ մեր երկրների, մենք համատեղ ջանքեր կգործադրենք մեր բարեկամական հարաբերություններն ամրապնդելու և արդյունավետ համագործակցությունը շարունակելու համար՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հիմքերով։
Շուտով հանդիպելու ակնկալիքով` Ձեզ մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն, հաջողություններ գործերում, Ձեր բարեկամ ժողովրդին` բարօրություն ու բարգավաճում»:
Zinvor.info