Այս մասին նա հայտնել է՝ Երևանում ռուս-հայկական մեդիա ֆորումի մասնակիցներին, նրա խոսքերը մեջբերված են ՌԴ ԱԳՆ Telegram ալիքում։
«Մենք անհանգստացած ենք, որ Հայաստանում աճում են արևմտամետ կողմնակալությամբ զբաղվող մեդիա կառույցների թիվը, որոնք նպատակ ունեն վարկաբեկել մեր երկիրը և մեր հարաբերությունները», - ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ ՌԴ ԱԳՆ-ն բացասական հաղորդագրություններ է արձանագրում, որոնք կասկածի տակ են դնում Ռուսաստանի կառուցողական դերը տարածաշրջանում։ Հայաստանում կան նաև տեղեկատվական ռեսուրսներ, որոնք բացահայտորեն «ցեխ են շպրտում» փոխգործակցության ընդհանուր միջպետական մեխանիզմների, այդ թվում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) վրա։
Դիվանագետը հավելել է, որ «այդ քարոզչությունը» առաջ է մղվում՝ «կոլեկտիվ Արևմուտքի» կողմից ֆինանսավորվող ոչ կառավարական կազմակերպությունների, փորձագետների և դրամաշնորհների միջոցով։
Zinvor.info