Ավարտվել են զինծապարտների հետ ուսումնական հավաքները/ ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Ավարտվել են զինծապարտների հետ ուսումնական հավաքները/ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12:07     08 09 2023    
2023 թվականի ուսումնական պլանի համաձայն՝ N զորամասում ավարտվել են պահեստի զինապարտների հետ ուսումնական հավաքները։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ ՊՆ-ին հղումով, ուսումնական հավաքների շրջանակներում մարտական պատրաստության պարապմունքներ են անցկացվել զինապարտների հետ, որոնց ընթացքում բացատրվել են զենքի և տեխնիկայի մարտավարական-տեխնիկական բնութագրերը և դրանց հետ վարվելու կանոնները։

Ստուգվել է նաև զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը, դաստիարակչական զրույցներ են անցկացվել՝ ազգային և հոգևոր արժեքներին հավատարմության, պետականության ու հայրենասիրության ոգով։

Ուսումնական պարապմունքներն ավարտելուց հետո՝ զինծառայողները համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչների ուղեկցությամբ ուղարկվել են իրենց բնակության վայր։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ   Բանակ  


Լրահոս