Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։ «Բոլորը գիտեն, որ տարածաշրջանի անվտանգությանն իրական սպառնալիք են հանդիսանում Հայաստանի ռազմաքաղաքական սադրանքները, հայկական կողմի, այդ թվում վարչապետի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ոտնձգությունները, Հայաստանի զինված ուժերը որոնք,. իրենց պարտավորություններին հակառակ, դեռ դուրս չեն բերվել ադրբեջանական տարածքներից։ Տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու համար հայկական կողմը պետք է հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններից, վերջ դնի ռազմաքաղաքական սադրանքներին, դադարեցնի խոչընդոտներ ստեղծել խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացի հաջող ավարտի ճանապարհին»,-ասվում է հայտարարության մեջ։