Պաշտպանության նախարարությունից
Zinvor.info-յին հայտնել են, որ հանդիպմանը Զաքիր Հասանովը երախտագիտությունն է հայտնել՝ եղբայրական Թուրքիայի կողմից Հայրենական պատերազմում Ադրբեջանին ցուցաբերած բարոյական և քաղաքական աջակցության համար։ Նա հատուկ ընդգծել է՝ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների անկեղծ հարաբերությունների բացառիկ ազդեցությունը ռազմական և այլ ոլորտներում համագործակցության մակարդակի վրա։
Նախարարը Սոներ Օրուչօղլուին տեղեկացրել է՝ նախագահ, Զինված ուժերի Գերագույն հրամանատար Իլհամ Ալիևի ղեկավարությամբ ադրբեջանական բանակում իրականացվող բարեփոխումների, ազատագրված տարածքներում իրականացվող աշխատանքների, ինչպես նաև ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին և Ղարաբաղի տնտեսական շրջանում օպերատիվ իրավիճակի մասին։
Սոներ Օրուչօղլուն վստահեցրել է, որ կներդնի բոլոր ջանքերը ադրբեջանա-թուրքական հարաբերությունների զարգացման, այդ թվում՝ ռազմական ոլորտում համագործակցության համար։
Հանդիպմանը մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել՝ ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։