Հիքմեթ Հաջիևը՝ Arab News-ի եթերում: «Ղարաբաղի հայ բնակիչների ոչ մի շրջափակում չկա»
  Հիքմեթ Հաջիևը՝ Arab News-ի եթերում:  «Ղարաբաղի հայ բնակիչների ոչ մի շրջափակում չկա»
11:04     06 09 2023    
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հարցազրույց է տվել արաբական Arab News հրատարակությանը, որը հրապարակվել է՝«Ադրբեջանի և Հայաստանի միջև հաշտեցումը հնարավոր է, եթե ներողություն խնդրվի նախկինում կատարված վայրագությունների համար» խորագրով:

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով X-ում նախագահի օգնականի էջին:

«Դրանք անապացույց և անհիմն մեղադրանքներ են Ադրբեջանի հասցեին։ Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչների նկատմամբ ոչ մի խեղդամահություն կամ շրջափակում չկա:

Ադրբեջանն առաջարկում է մի քանի ճանապարհ կառուցել. Իսկ կարևոր ճանապարհներից մեկը Աղդամ-Խանքենդի ճանապարհն է։ Այն շատ ավելի արդյունավետ է և ավելի շատ լոգիստիկ հնարավորություններ ունի ղարաբաղյան տարածաշրջան մուտք գործելու համար, քանի որ Ադրբեջանն ամբողջությամբ վերակառուցել է այն»,- գրել է Հաջիևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև  


Լրահոս