Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը տեղադրված է Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական կայքում։
Հանդիպման ընթացքում գոհունակություն է հայտնվել երկկողմ հարաբերությունների զարգացումից, նշվել է էներգետիկայի ոլորտում համագործակցության բարձր մակարդակը։ Սլովակիայի մասնակցությունը «Համերաշխության օղակ» (STRING) նախագծին գնահատվել է շատ կարևոր գործոն կապերի զարգացման համար։
Հանդիպմանը նշվել է, որ Սլովակիայի պատվիրակությունը կայցելի օկուպացիայից ազատագրված տարածքներ, ինչը հնարավորություն կտա ավելի լավ ծանոթանալ ընթացող լայնածավալ վերականգնման աշխատանքներին։ Ընդգծվել է «Խելացի գյուղ» ծրագրի կարևորությունը, որը Սլովակիան կիրականացնի Աղդամի շրջանի Բաշ Գարվենդ գյուղում։
Հանդիպմանը նշվել է Սլովակիայի ներդրումը Ադրբեջան-ԵՄ կապերի զարգացման գործում։