ԿՄԱԸ. Մենք անհապաղ կապահովենք սննդամթերքի բեռների առաքումը Խանքենդիի բնակիչներին
  ԿՄԱԸ.  Մենք անհապաղ կապահովենք սննդամթերքի բեռների առաքումը Խանքենդիի բնակիչներին
15:43     04 09 2023    
«Դրական պատասխանի դեպքում մենք անհապաղ կապահովենք սննդամթերքի բեռների առաքումը Խանքենդիի բնակիչներին»։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել է՝ Կարմիր մահիկի ադրբեջանական ընկերության (ԿՄԱԸ) փոխնախագահ Գաֆար Ասկերզադեն։

Նրա խոսքով, համապատասխան բանակցություններ են տարվել Ադրբեջանի տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուս խաղաղապահների հրամանատարության հետ. «Հակառակ կողմից դեռևս դրական պատասխան չկա։ Դրական պատասխանի դեպքում մենք անմիջապես կարձագանքենք և կապահովենք սննդամթերքի բեռների առաքումը Խանքենդիի բնակիչներին։ Իսկ որոշակի տեխնիկական հարցեր լուծելուց հետո, լիովին երաշխավորելով ԿՄԱԸ-ի աշխատակիցների անվտանգությունը, մասնագետների ներգրավմամբ կիրականացնենք մոնիտորինգ և գնահատում։ Այսինքն՝ մենք բացահայտելու, գնահատելու և օգնելու ենք մատակարարել այն ապրանքները, որոնք անհրաժեշտ են Ղարաբաղի բնակիչներին»։
Zinvor.info

Հեշթեգներ. ԿՄԱԸ   Խանքենդի  


Լրահոս