ԱԳՆ. Փաշինյանը խրախուսում է անջատողականությունը Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում
  ԱԳՆ.  Փաշինյանը խրախուսում է անջատողականությունը Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում
13:34     02 09 2023    
Մենք խստորեն դատապարտում և մերժում ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 2-ի հայտարարությունը, որով նա ևս մեկ անգամ ապացուցեց, որ պահպանվում են Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունները և Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում անջատողականության խրախուսումը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։ «Հայաստանի վարչապետի այս խոսքերը հակասում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն աջակցելու վերաբերյալ ավելի վաղ հնչեցրած հայտարարությանը:

Պետք է կասեցնել այդ երկրի՝ որևէ շրջանակի մեջ չտեղավորվող նման պահվածքը, որը չի ցանկանում հրաժարվել Ադրբեջանի տարածքի նկատմամբ անհիմն հավակնություններից, պատմությունը կեղծելուց, միջազգային իրավունքի սկզբունքները կոպտորեն խախտելուց,»,- ասվում է մեկնաբանության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս