Էսկալացիա սահմանային գոտում. հայերը վիրավորել են ադրբեջանցի զինծառայողի
  Էսկալացիա սահմանային գոտում. հայերը վիրավորել են ադրբեջանցի զինծառայողի
11:56     01 09 2023    
Հայաստանի սադրանքի արդյունքում ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել:

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են ԱՀ ՊՆ-ից։

«Բասարկեչարի շրջանի Զոդ բնակավայրի ուղղությունից Հայաստանի զինված ուժերի կողմից իրականացված գնդակոծության արդյունքում վիրավորվել է ադրբեջանական բանակի զինծառայող Թաղիև Մուհամմեդ Ռամիզ օղլուն: Վիրավորին անմիջապես ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, ապա նրան տարհանել են ռազմաբժշկական հաստատություն։

Ներկայումս նշված ուղղությամբ մեր դիրքերի գնդակոծությունը շարունակվում է: Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները պատասխան գործողությունների են դիմում։ Հայկական կողմի կատարած սադրանքի հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս