Կարևոր քայլեր են ձեռնարկվում ադրբեջանական բանակը Թուրքիայի ԶՈՒ մոդելին համապատասխանեցնելու համար. Քերիմ Վելիև
 Կարևոր քայլեր են ձեռնարկվում ադրբեջանական բանակը Թուրքիայի ԶՈՒ մոդելին համապատասխանեցնելու համար.  Քերիմ Վելիև
12:40     31 08 2023    
«Կարևոր քայլեր են ձեռնարկվում ադրբեջանական բանակը Թուրքիայի Զինված ուժերի մոդելին համապատասխանեցնելու ուղղությամբ»:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ադրբեջանական բանակի Գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը Թուրքիայի Հաղթանակի օրվան նվիրված միջոցառման ժամանակ, որը կազմակերպվել է Ադրբեջանում այդ երկրի դեսպանատանը։

«Այսօր մենք հանդիսավոր կերպով նշում ենք եղբայրական Թուրքիայի Հաղթանակի օրը։ Այսօր Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա։ Պետությունների ղեկավարները բացառիկ վաստակ ունեն հարաբերություններն այս մակարդակին հասցնելու գործում։ Նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ կարևոր քայլեր են ձեռնարկվում ադրբեջանական բանակը Թուրքիայի Զինված ուժերի մոդելին համապատասխանեցնելու ուղղությամբ: Ադրբեջանի և Թուրքիայի բանակների համագործակցությունը ամրապնդում է մեր միասնությունը, ծառայում է տարածաշրջանում կայունության պահպանմանը և բարգավաճմանը»,- ասել է Քերիմ Վելիևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Քերիմ-Վելիև  


Լրահոս