Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության նախագահ Նովրուզ Ասլանը։
Նրա խոսքով, Կարմիր մահիկի ընկերության հնարավորությունները սահմանափակ չեն. «2 մեքենաներից բաղկացած մարդասիրական շարասյուն ուղարկելու մեր հիմնական նպատակն էր տեսնել, թե ինչպես են գործերը և ինչ է կատարվում այստեղ։ Առայժմ դա այնքան էլ վատ չի ընթանում: Եթե դրական արդյունք լինի և կատարվի գնահատում, և մարդիկ ունենան սննդի և պարագաների կարիք, ապա Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությունը պատրաստ է օգնելու։ Մենք կարող ենք օգնություն ուղարկել և' վաղը, և' մյուս օրը: Ամեն ինչ կախված է հաղորդակցությունից։ Պետք է համապատասխան բանակցություններ անցկացվեն և որոշվեն կարիքները»: