Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության նախագահ Նովրուզ Ասլանը։
«Մեր գործընկերները կարող են հարցնել, թե ինչու Կարմիր մահիկի ընկերությունը ուշացավ: Մենք պետք է որոշենք, թե արդյոք այդտեղ խնդիր կա։ Բայց ես չեմ կարծում, որ Ղարաբաղում, որտեղ հայկական ծագումով մարդիկ են ապրում, աղետ է տեղի ունենում։ Սա իմ սուբյեկտիվ դիրքորոշումն է: Բայց կան որոշ արձագանքներ մեր գործընկերներից: Հիմնվելով դրանց վրա՝ մենք էլ որոշեցինք արձագանքել՝ ցույց տալու համար, որ կա որոշակի մտահոգություն, որ մենք խաղաղություն ենք ուզում»։