Zinvor.info-ն հայտնում է, որ միջոցառմանը մասնակցել են Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ։
Միջոցառմանը հնչել են Ադրբեջանի և Թուրքիայի պետական օրհներգները։
Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիտ Բաղչին նշել է, որ երկիրը երկրաշարժ է վերապրել. «Մենք վերապրել ենք դարի աղետը։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր օգնել են մեր երկրին, հատկապես Ադրբեջանին։ Մեր հանրապետության 100-ամյակին Թուրքիան պաշտպանական արդյունաբերության զարգացումը հասցրեց 80 տոկոսի։ Թուրքիան այսօր հզոր տարածաշրջանային գերտերություն է»։