Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է օգոստոսի 30-ի՝ Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ համայնքի տարածած հայտարարության մեջ։
«Հայաստանից մեծ թվով ադրբեջանցիներ անհետացել են էթնիկ զտումների ժամանակ, ինչպես նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Հայաստանի ռազմական ագրեսիայի արդյունքում։
Բռնի անհետացումից պաշտպանվելու իրավունքն ամրագրված է մարդու իրավունքների տարբեր միջազգային փաստաթղթերում, այդ թվում՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային պակտում և Բռնի անհետացումից բոլոր անձանց պաշտպանության միջազգային կոնվենցիայում:
Հայաստանը հրաժարվում է տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների ճակատագրի և գտնվելու վայրի մասին, բացահայտել սպանված ադրբեջանցիների զանգվածային և այլ գերեզմանների ճշգրիտ վայրը։ Բռնի անհետացման խնդրին անդրադառնալն անհրաժեշտ է մարդու իրավունքների պաշտպանության և արդարադատության ապահովման համար»,- ասված է հայտարարության մեջ։