Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, համապատասխան տեղեկությունը տարածել է ՄԻՊ գրասենյակի մամուլի ծառայությունը։
«Հայկական կայքերը, մատնանշելով Ա. Սարգսյանի ձեռքի վնասվածքը, որը, ինչպես ինքն է ասել, ստացել է այս տարվա փետրվարին հոր հետ ընտանեկան ֆերմայում աշխատելիս, օգտագործում են Ադրբեջանի վարած մարդասիրական քաղաքականության դեմ։
Լուսանկարում պարզ երևում է, որ նրա ձեռքի այս հետքը վաղուց է հայտնվել։
Այս առումով ձերբակալվածների վերաբերյալ տեղեկատվության հստակ տրամադրումը ևս մեկ անգամ հաստատում է գործունեության թափանցիկությունը»,- ասված է հայտարարությունում։