Ադրբեջանի օմբուդսմենն այցելել է Լաչինի անցակետում ձերբակալված հայ ֆուտբոլիստներին
 Ադրբեջանի օմբուդսմենն այցելել է Լաչինի անցակետում ձերբակալված հայ ֆուտբոլիստներին
10:04     30 08 2023    
Ադրբեջանի Հանրապետության Մարդու իրավունքների հանձնակատար (Օմբուդսմեն) Սաբինա Ալիևան և Ազգային կանխարգելիչ խմբի անդամները այցելել են Լաչինի անցակետում ձերբակալված հայ ֆուտբոլիստներին:

Օմբուդսմենի ապարատից Zinvor.info-յին հայտնել են, որ մեկուսարան կատարած այցի ընթացքում կանխարգելիչ խմբի անդամները բժշկի և հոգեբանի մասնակցությամբ, ծանոթացել են այնտեղ պահվող մարդկանց պահման պայմաններին:

Նրանք մեկուսարանում ընդունել են նաև 3 հայ ֆուտբոլիստներ Ալեն Սարգսյանին, Վահե Հովսեփյանին և Լևոն Գրիգորյանին, որոնք ձերբակալվել են Լաչինի սահմանային անցակետում և դատապարտվել 10-օրյա վարչական կալանքի:

«Ձերբակալվածները գոհունակություն են հայտնել պահման պայմանների, բուժման, սննդի, ինչպես նաև բուժհոգեբանական օգնության հետ կապված։ Այցի ընթացքում ձերբակալվածներին հնարավորություն է տրվել հեռախոսով զրուցել ընտանիքի անդամների հետ», - հայտնում է Ադրբեջանի օմբուդսմենի գրասենյակը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Օմբուդսմեն  


Լրահոս