Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին գրում է «Հրապարակ»-ը:
«Անցած շաբաթ Սյունիքի մարզ (Զանգեզուր-Խմբ.) այցելած Նիկոլ Փաշինյանը թեպետ հավաստիացրեց, որ Գաֆանի օդանավակայանն այսուհետ կանոնավոր կաշխատի, կլինեն Երևան-Գաֆան և Գաֆան-Երևան ուղղություններով թռիչքներ, սակայն չվերթները չեն կայանում։
Չնայած պաշտոնապես պատճառը եղանակային պայմաններն են, սակայն մեր աղբյուրները նշում են, որ անվտանգության խնդիրներից ելնելով՝ տոմսեր գնած քաղաքացիները դրանք հետ են վերադարձնում։
Ի դեպ, նախատեսվում էր, որ օգոստոսի 28-ի չվերթով Գաֆանից Երևան պիտի վերադառնար Սյունիքում (Զանգեզուրում) գտնվող Աննա Հակոբյանը, սակայն, որոշ տեղեկություններով, նա առավոտյան շուտ Երևան է ճանապարհվել ավտոմեքենայով», - գրում է թերթը: