Օմբուդսմեն. Բալլըգայայում տեղի ունեցած ողբերգությունը Հայաստանի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտում է
  Օմբուդսմեն.  Բալլըգայայում տեղի ունեցած ողբերգությունը Հայաստանի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտում է
19:28     28 08 2023    
Բալլըգայայում տեղի ունեցած ողբերգությունը Հայաստանի կողմից մարդու իրավունքների ոլորտում առկա միջազգային փաստաթղթերի պահանջների կոպիտ խախտում է։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևայի՝ X սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ։

«1992 թվականի օգոստոսի 28-ին Հայաստանի զինված ուժերը Գյորանբոյի շրջանի Բալլըգայա գյուղում զանգվածային սպանդի են ենթարկել ադրբեջանցի խաղաղ բնակիչներին: Այս ողբերգության ընթացքում, որը Հայաստանի կողմից ադրբեջանցիների նկատմամբ իրականացված ցեղասպանություններից է, անխնա սպանվել է 24 ադրբեջանցի, այդ թվում՝ վեց անչափահաս՝ հակառակ բոլոր միջազգային իրավական նորմերին և համամարդկային արժեքներին։ Այս հանցավոր արարքի արդյունքում, որը մեր երկրի դեմ Հայաստանի վարած ցեղասպանության քաղաքականության ամենավառ օրինակներից է, կոպտորեն խախտվել են մարդու իրավունքների ոլորտում առկա միջազգային փաստաթղթերի պահանջները»,- ասվում է հրապարակման մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Օմբուդսմեն   Ադրբեջան  


Լրահոս