Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին գրում է «Հրապարակ»-ը:
«Մենք արդեն գրել էինք, որ այսօր առավոտյան պետք է չվերթ իրականացվեր Երևանից Կապան (Գաֆան-խմբ.): Փորձեցինք ճշտել «Զվարթնոց» օդանավակայանի տեղեկատվական կենտրոնում՝ չվերթը տեղի ունեցե՞լ է։ Օդանավակայանում մեզ ասացին, որ ինքնաթիռը օդ է բարձրացել «Զվարթնոցից», սակայն չեն կարող ասել՝ վայրէջք կատարել է, թե՝ ոչ: Աշխատակիցը նաև ասաց, որ թռիչքը տևում է 1 ժամ և ենթադրում է, որ ինքնաթիռը վայրէջք կատարել է»,–գրում է թերթը։
Պարբերականը գրում է, որ կրկին դիմել են «Զվարթնոց» օդանավակայանի տեղեկատվական կենտրոն՝ ճշտելու այն լուրը, թե ինքնաթիռը հետ է վերադարձել վատ եղանակի պատճառով: Օդանավակայանի աշխատակիցը լրագրողներին ասել է. «մեզ հայտնեցին, որ Երևանից Կապան ինքնաթիռ է թռել, բայց որևէ տեղեկություն չունենք՝ արդյոք վայրէջք կատարել է»: