Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, Լաչին քաղաքի օրը կնշվի ամեն տարի օգոստոսի 26-ին՝ նախագահ Իլհամ Ալիևի կողմից անցած ամիս ստորագրված կարգադրության համաձայն։
Այդ տարեթիվը կապված է անցյալ տարվա օգոստոսի 26-ին ադրբեջանական բանակի Լաչին քաղաքում տեղակայման հետ։ Այդ օրը նախագահ Իլհամ Ալիևը Twitter-ի իր էջում (այժմ՝ X սոցիալական ցանց) հայտարարեց ադրբեջանցիների՝ Լաչին քաղաք վերադարձի մասին ուրախալի լուրը։
«Այսօր՝ օգոստոսի 26-ին, մենք՝ ադրբեջանցիներս, վերադարձանք Լաչին քաղաք։ Ադրբեջանական բանակը տեղակայված է Լաչին քաղաքում։ Զաբուխ և Սուս գյուղերը վերցվել են վերահսկողության տակ: Շնորհավորում եմ Լաչինի բոլոր բնակիչներին և ադրբեջանական ժողովրդին այս իրադարձության կապակցությամբ։ Կեցցե Լաչինը։ Կեցցե Ադրբեջանը»,- ասված է պետության ղեկավարի հրապարակման մեջ։
Օգոստոսի 26-ին Լաչին քաղաքում բարձրացվել է Ադրբեջանի պետական դրոշը։ Բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Քենան Սեյիդովը Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևին զեկուցել է Լաչինում ադրբեջանական բանակի տեղակայման մասին։
Արդեն մեկ տարի է Լաչինի կենտրոնում ծածանվում է Ադրբեջանի պետական դրոշը։