Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը զետեղված է Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական կայքում։
Նախագահ Իլհամ Ալիևն այստեղ մասնակցել է «Ազերէներժի» ԲԲԸ-ի «Միշնի» և «Ալխասլի» փոքր հիդրոէլեկտրակայանների բացմանը։
Այնուհետև երկրի ղեկավարը և առաջին տիկինը ծանոթացել են Լաչինի միջազգային օդանավակայանում շինարարական աշխատանքների ընթացքին։
Իլհամ Ալիևը ծանոթացել է նաև Քելբաջար-Լաչին ավտոճանապարհի 38-76 կմ հատվածում իրականացվող աշխատանքներին։
Բացի այդ, Իլհամ Ալիևը և Մեհրիբան Ալիևան մասնակցել են Լաչին քաղաքի մերձակայքում կառուցվելիք հյուրանոցային համալիրի հիմնարկեքի արարողությանը, Լաչինի շրջանի արդյունաբերական գոտում կահույքի գործարանի բացմանը, ծանոթացել են մոդուլային տիպի տների արտադրության և մանր եղջերավոր անասունների ձեռնարկությանը, մասնակցել են «Hoçazfilm» ստեղծագործական ստուդիայի նկարահանումների տաղավարի բացմանը, Լաչինի շրջանի թիվ 2 հիմնանորոգված միջնակարգ դպրոցի և «Հաքարի ձկնաբուծարանի» բացմանը։