Ադրբեջանցի զինծառայողները՝ «Agile Spirit 2023» վարժանքներում
 Ադրբեջանցի զինծառայողները՝ «Agile Spirit 2023» վարժանքներում
12:19     25 08 2023    
Ադրբեջանական բանակի զինծառայողները մասնակցում են «Agile Spirit 2023» բազմազգ զորավարժություններին, որը տեղի է ունենում Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։

Ինչպես գրում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությանը, մարտավարական և հրամանատարաշտաբային զորավարժություններին մասնակցում են 21 երկրների ներկայացուցիչներ։

Միջազգային վարժանքներում հիմնական ուշադրությունը հատկացվում է գործողությունների ընթացքում մարտական ներդաշնակման ապահովմանը` փոխգործակցության, փորձի փոխանակման, պրոֆեսիոնալիզմի բարձրացման և անձնակազմի գիտելիքների ու հմտությունների հետագա կատարելագործման գործողությունների ընթացքում:

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս