ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն. մենք կշարունակենք աշխատել Ադրբեջանի հետ
  ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն.  մենք կշարունակենք աշխատել Ադրբեջանի հետ
18:28     24 08 2023    
Ադրբեջանի փոխարտգործնախարար Ֆարիզ Ռզաևը հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին X սոցցանցում գրել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը:.

«ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության և միջուկային գիտության շնորհիվ Ադրբեջանը եռապատկել է բամբակի արտադրությունը։ Մենք կշարունակենք աշխատել Ադրբեջանի հետ, որը նախագահում է Չմիավորման շարժումը, այնպիսի նախաձեռնություններով, ինչպիսին է «Հույսի ճառագայթները»՝ հասնելու Չմիավորման շարժման գլոբալ նպատակներին: Մենք շնորհակալություն ենք հայտնում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը աջակցության համար»,- նշել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. ՄԱԳԱՏԷ   Ադրբեջան  


Լրահոս