Իլհամ Ալիևը չի ընդունի Բելգիայի ԱԳՆ ղեկավարին
  Իլհամ Ալիևը չի ընդունի Բելգիայի ԱԳՆ ղեկավարին
18:12     24 08 2023    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի ընդունի Բելգիայի արտգործնախարարին՝ վերջինիս հայամետ դիրքորոշման պատճառով։

Բելգիայի արտգործնախարար Հաջա Լաբիբը Հայաստան կատարած այցի ընթացքում իրականությունից հեռու հայանպաստ հայտարարություններ է հնչեցրել, որոնք չեն համապատասխանում տարածաշրջանում առկա իրավիճակին, հայտնում է Zinvor.info-ն։

Բելգիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը տարածաշրջան այցի շրջանակներում այսօր կժամանի Ադրբեջան։

Նախագահ Իլհամ Ալիևը, ավանդույթի համաձայն, ընդունում է այցով Ադրբեջանում գտնվող օտարերկրյա պետությունների արտգործնախարարներին, մտքերի փոխանակում է տեղի ունենում երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանի և աշխարհի արդի հարցերի շուրջ։

Աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ նախագահ Իլհամ Ալիևը չի ընդունի Բելգիայի արտգործնախարարին հայանպաստ դիրքորոշման և Հայաստան այցի ընթացքում արված անհիմն հայտարարությունների պատճառով։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Բելգիա  


Լրահոս