Խոջալիում ականի վրա տրակտոր է պայթել
  Խոջալիում ականի վրա տրակտոր է պայթել
13:56     24 08 2023    
Ադրբեջանի Խոջալուի շրջանի Մադաթքենդ գյուղում ականի վրա տրակտոր է պայթել:

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ԱՀ ՆԳՆ մամուլի ծառայությունից, տրակտորը պայթել է հակատանկային ականի վրա տնտեսական աշխատանքների ժամանակ։

Արդյունքում վնասվել է տրակտորը, բարեբախտաբար ոչ ոք չի տուժել։

Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել:
Zinvor.info

Հեշթեգներ. Խոջալի   Ադրբեջան  


Լրահոս