Ավարտվել է Ուզբեկստանի նախագահի այցն Ադրբեջան
  Ավարտվել է Ուզբեկստանի նախագահի այցն Ադրբեջան
10:34     24 08 2023    
Օգոստոսի 23-ին ավարտվել է Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևի պետական այցը Ադրբեջանի Հանրապետություն։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ հարգարժան հյուրի պատվին Ֆիզուլիի միջազգային օդանավակայանում, որտեղ ծածանվել են երկու երկրների պետական դրոշները, շարվել է պատվո պահակախումբ։

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին և նրա տիկին Զիրոաթխոն Միրզիյոևային ճանապարհել են Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, Ղարաբաղի տնտեսական գոտու մեջ մտնող օկուպացիայից ազատագրված տարածքներում (բացառությամբ՝ Շուշայի շրջանը) Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը և այլ պաշտոնյաներ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ուզբեկստան   Ադրբեջան  


Լրահոս